ABCMEDIA
Նոր հնարավոր թանկացումներ Հայաստանում. ԵԱՏՄ նոր կարգավորումը

Նոր հնարավոր թանկացումներ Հայաստանում. ԵԱՏՄ նոր կարգավորումը

2024 թվականի ապրիլի մեկից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների առցանց գնման դեպքում անմաքս առևտրի սահմանաչափը նվազեցվել է։  ՀՀ մաքսային կարգավորումները բխում են ԵԱՏՄ օրենսդրությունից, ուստի ԵԱՏՄ-ում որոշվել է ապրիլի մեկից 1000 Եվրոյի փոխարեն սահմանել 200 եվրոյի շեմ։

Սրա շեմի բարձրացման մասին ԵԱՏՄ-ն որոշում էր կայացրել դեռ 2022 թվականին՝ ելնելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներից, որոնց պատճառով մի շարք ապրանքներ ռուսական շուկայում չկային․ փակվել էին բրենդային խանութները և այլն։   Արդեն հիմա վերադարձել ենք հին կարգավորմանը, ըստ որի՝ արտասահմանից առանց հարկերի առցանց գնումներ կարելի է անել մեկ գործարքի համար մինչև 200 եվրոյի չափով։ Ի՞նչ կտա սա Հայաստանին, ո՞րն է այս կարգավորման դրական և բացասական կողմերը․ մանրամասները՝ տեսանյութում։