ABCMEDIA
Վեհափառը Արցախի թեմին հորդորել է շարունակել բարձրաձայնել արցախցիների իրավունքների ապահովման հարցը

Վեհափառը Արցախի թեմին հորդորել է շարունակել բարձրաձայնել արցախցիների իրավունքների ապահովման հարցը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝  թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։

Անդրադարձել են նաև Եկեղեցու իրականացվող աջակցության ծրագրերին։

Հայոց Հայրապետը հորդորել է թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ գործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։

Անհրաժեշտ  համարելով թեմական կառույցների պահպանությունը՝ Նորին Սրբությունը կարևորել է նաև արցախահայերի համախմբման, ոգու զորացման և ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։