ABCMEDIA
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին քաղաքացիական  նոր հայց ներկայացվեց՝ գումարի բռնագանձման պահանջով

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին քաղաքացիական նոր հայց ներկայացվեց՝ գումարի բռնագանձման պահանջով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր հայցադիմում է ներկայացվել.
լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը:

«Մեղադրողները մեղադրանքում առաջադրված գումարի չափով քաղաքացիական
հայց ներկայացրին՝ գումարի բռնագանձման պահանջով»,֊ասաց փաստաբանը` տեղեկացնելով, որ
հայցին ծանոթանալու և պատճառաբանված պատասխան ներկայացնելու համար իրենց առնվազն
14֊օրյա ժամկետ է հարկավոր:

«Թեև ի սկզբանե հայտարարեցինք, որ հայցն ամբողջությամբ չենք ընդունում:
Հիմնավորումներն ու պատճառաբանությունները կներկայացնենք հաջորդ դատական նիստին
»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։