ABCMEDIA
«Գոյ» թատրոնի անձնակազմը ժամանակավորապես դադարենում է նստացույցն ու բանակցություններ սկսում ԿԳՄՍՆ-ի հետ

«Գոյ» թատրոնի անձնակազմը ժամանակավորապես դադարենում է նստացույցն ու բանակցություններ սկսում ԿԳՄՍՆ-ի հետ

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որն ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն, ապրիլի 8-ին ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը: Այս մասին թատրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութի միջոցով տեղեկացրել է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

Նստացույցի դադարեցման պատճառը  բանակցություններն են ԿԳՄՍՆ-ի հետ։

«Քանի որ այստեղ չկան երաշխիքներ, մենք ժամանակավոր ենք դադարեցնում նստացույցը։ Կգնանք, կտեսնենք ինչ է տեղի ունենում, որից հետո կհասկանանք՝ շարունակել նստացույցը, թե՝ ոչ», – ասել է Արզումանյանը։