ABCMEDIA
Ավելի քան 2 ժամ է՝ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահը բանակցում է մշակույթի փոխնախարարի հետ․ ABC media-ն զրուցել է «Գոյ» թատրոնի դերասան Արթուր Սահակյանի հետ

Ավելի քան 2 ժամ է՝ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահը բանակցում է մշակույթի փոխնախարարի հետ․ ABC media-ն զրուցել է «Գոյ» թատրոնի դերասան Արթուր Սահակյանի հետ

 

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը այսօր՝ ժամը 18։30-ին, հրավիրվել է ԿԳՄՍ նախարարություն ու մինչ այս պահը բանակցություններ է վարում մշակույթի փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ։ ABC media-ի հետ զրույցում ասել է «Գոյ» թատրոնի դերասան Արթուր Սահակյանը։

«Մենք դրսում արդեն ավելի քան 2 ժամ է՝ սպասում ենք Սարգիսը իջնի։ Չգիտենք՝ ի՞նչ է առաջարկել նախարարությունը ու ի՞նչ փուլում են բանակցությունները։ Սարգիսը գա, հասկանանք»,- ասել է Սահակյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ թատրոնի դերասանները ժամանակավորապես դադարեցրել են նստացույցը։

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին «Գոյ» թատրոնի դերասանները կառավարման խորհրդի նախագահի գլխավորությամբ անժամկետ նստացույց է սկսել ու պահանջել թողել այն որպես առանձին ու չմիացնել Սունդուկյանի անվան պետական թատրոնին։