ABCMEDIA
Վրաստանին սահմանակից Ճոճկանի խնդիրներն ու հույսերը

Վրաստանին սահմանակից Ճոճկանի խնդիրներն ու հույսերը

Ճոճկան գյուղը Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 16 կմ, գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին։ Ըստ Ղազար Փարպեցու՝ Ճոճկան գյուղը հիմնվել է չորրորդ դարում Ջոջիկ իշխանի կողմից։ Վերջին մարդահամարի, տվյալներով՝ գյուղում ապրում է մոտ 1600 մարդ, թեպետ եղել են ժամանակներ, երբ գյուղի բնակչության թիվը հասել է մինչև 2500-ի։ Չնայած գյուղն ունի հարուստ բնություն, բարեկարգ ճանապարհներ, սակայն ունի նաև մի շարք խնդիրներ։ Տարիներ առաջ գյուղում անասնագողության դեպքեր էին գրանցվում, բնակիչները պնդում էին, թե ադրբեջանցիներն են հատում սահմանն ու գողանում իրենց անասուններին, հիմա գյուղում կա ոռոգման ջրի խնդիր։ Չնայած այս խնդիրներին Ճոճկանի բնակիչները շարունակում են ապրել սիրելի գյուղում հույսով, որ մի օր այդ խնդիրներն էլ կլուծվեն։ Գյուղի պատմության ու իրավիճակի մասին մանրասմաները՝ ռեպորտաժում։