ABCMEDIA
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Այսօր Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը,որը կտևի մինչև նոյեմբերի 20-ը։

Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը. տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։