27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթեցվել է ՊՆ նախկին շենքը․ անցած օրն ամփոփ

Պայթեցվել է ՊՆ նախկին շենքը․ անցած օրն ամփոփ

Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում պայթեցվեց ՀՀ ՊՆ նախկին շենքը։ Նախապես փակվել էր մայրուղին։ Պայթեցված շենքի տեղում կառուցվելու է ՀՀ ՊԵԿ-ի վարչական շենքը։ Փաշինյանը Տավուշում էր։ Մեկնել էր՝ հանդիպելու Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչների հետ։ Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումը լարված անցավ։ Ոչ բոլորին էին թույլ տվել ներկա լինել հանդիպմանը, մասնակիցներից էլ հեռախոսներն էին հավաքել։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Փաշինյանը խոսել է այլընտրանքային ճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին, ինչին, սակայն, գյուղացիները դեմ են եղել։ Անցած օրվա անցուդարձը՝ տեսաշարով։