ABCMEDIA
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ․ ճանապարհը շարունակվում է փակ մնալ

Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ․ ճանապարհը շարունակվում է փակ մնալ

Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր  է ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա առաջարկել է բացել ճանապարհը և հավաքվել դպրոցի դահլիճում` զրուցելու։ Ղալումյանը ասել է, որ բնակիչներն են ցանկացել  իր հետ հանդիպել՝ եկել է։

Նա լրագրողներից պահանջել է չլուսաբանել հանդիպումը՝ հավելելով, որ քանի դեռ տեսախցիկը չեն անջատել, ոչինչ չի խոսելու գյուղացիների հետ։ Բնակիչների մի մասը պնդել է, որ հանդիպումը տեղի ունենա հենց բողոքի վայրում՝ բացօթյա։ Այդուհանդերձ, բնակիչներից ոմանք մարզպետի հետ գնացել են փակ հանդիպման, մյուս մասը հրաժարվել է հեռանալ։ Հանդիպումը տեղի է ունենում դպրոցի շենքում:

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը: