12 Հլս
2024
33.1° c ԵՐԵՎԱՆ
27.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Cruxnow-ն՝ մեջբերելով Չարլզ Քոլինզի հոդվածը։

Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ, ինչպես նաև Լորդերի պալատի կաթոլիկ անդամ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը սոսկ խորհրդանշական չէ, այլ «հզոր հայտարարություն է վայրագությունների դեմ և քայլ դեպի ապագա ցեղասպանությունների կանխում»:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես  ցեղասպանություն են ճանաչվել աշխարհի բազմաթիվ երկրներ։

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հիշում է Ցեղասպանությունը, որն ըստ եկեղեցական առաջնորդների՝ խորապես հուզել է միլիոնավոր մարդկանց և շարունակում է մնալ նրանց հավաքական հիշողության մեջ: