27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանները ցուցարարների վրա մեքենա վարողներին ու հայհոյողներին բերման ենթարկելու փոխարեն ցուցարարներին են տանում․ փաստաբան

Ոստիկանները ցուցարարների վրա մեքենա վարողներին ու հայհոյողներին բերման ենթարկելու փոխարեն ցուցարարներին են տանում․ փաստաբան

Վահագն Մախսուդյանի արարքը որպես խուլիգանություն չի կարող մեկնաբանվել, որովհետև ցուցարարներին, ուժայիններին չի քաշքշել, հայհոյանք չի հնչեցչել, բախման չի գնացել։ Հետևաբար խուլիգանության հատկանիշ պարունակող արարք չի կատարել․ ABC media-ի հետ զրույցում ասել է Մախսուդյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Մախսուդյանը ադեկվատ ռեակցիա է տվել՝ հարվածելով ավտոմեքենայի ապակուն, որովհետև մեքենան քշել են իրենց ուղղությամբ ու հայհոյել։ Զարմանալին այն է, որ ոստիկանությունը բնակիչների վրա քշողների նկատմամբ ոչ մի կանխարգելիչ միջոց չի իրականացրել, չնայած հենց իրենց արարաքն է խուլիգանությունը»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ երեկ Իջևան քաղաքում իրազեկման ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Մհեր Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին։ Նրան նկատմամբ քրեական վարույթ է ընդունվել։