
Կոոպմանը ՀՀ-ում կքննարկի Եվրոպայի և Հայաստանի միջև ավելի սերտ գործակցության առաջնահերթությունները
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերի գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանը X-ի միկրոբլոգում գրել է. «Կարևոր այց է Հայաստան՝ ապրիլի 5-ին կայացած Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո: Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել Եվրոպայի և Հայաստանի միջև ավելի սերտ գործակցության առաջնահերթությունները և բացահայտել կայունության և աճի հնարավորությունները մեր նոր ծրագրի շրջանակում»: