ABCMEDIA
Թբիլիսիում ոստիկանները ցրել են բողոքի ակցիան․ 63 ցուցարար բերման է ենթարկվել

Թբիլիսիում ոստիկանները ցրել են բողոքի ակցիան․ 63 ցուցարար բերման է ենթարկվել

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ցուցարարների բողոքի ակցիան։ Ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 63 քաղաքացի այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ծառայությունը։

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ցույցը ցրելու արդյունքում երեք ոստիկան տուժել է, նրանք հոսպիտալացվել են։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» տվյալներով՝ հանրահավաքը ցրելու ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել նրա նախագահ, խորհրդարանի անդամ Լևան Խաբեիշվիլին։