27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու համար

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է երկրում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին՝ 2023 թվականին Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու համար։ Այս մասին Կոբախիձեն գրել է X-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ պետքարտուղարության խորհրդական Դերեք Չոլեթի հետ զրույցից հետո։

«Խոսել եմ պարոն Չոլեթի հետ և հայտնել իմ անկեղծ հիասթափությունը ԱՄՆ նախկին դեսպանի աջակցությամբ և արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով 2020-2023 թվականներին իրականացված հեղափոխության երկու փորձի առնչությամբ։ Եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեին, ապա Վրաստանում կբացվեր երկրորդ ճակատ։

Բացի այդ, ես պարոն Չոլեթին բացատրեցի, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների կողմից արված կեղծ հայտարարությունները թափանցիկության օրինագծի և փողոցային հանրահավաքների մասին մեզ հիշեցնում են 2020-2023 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի կողմից արված նմանատիպ կեղծ հայտարարությունները, որոնք նպաստել են օտարերկրյա ֆինանսավորվող դերակատարների կողմից բռնությանդյուրացմանն ու այն ժամանակ հեղափոխական գործընթացների աջակցությանը:

Նաև պարոն Չոլեթին պարզաբանեցի, որ այս ֆոնի վրա հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման։

Ես իպարոն Չոլթեին չեմ հայտնել իմ մտահոգությունը Նյու Յորքում ուսանողների բողոքի ցույցի դաժան ճնշման վերաբերյալ», – գրել է Կոբախիձեն։