ABCMEDIA
ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար․ Պուտինը՝ Փաշինյանին

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում  է РИА Новости-ն։

«Մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար, այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը դրական է… Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում։ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար»,- ասել է Պուտինը։