ABCMEDIA
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, պայմանների փոփոխության ֆոնին Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են այս հարցում»,- ասել է նա։

Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է Պեսկովը։