ABCMEDIA
Բագրատ Սրբազանի գլխավորած  անհնազանդության ակցիան միջազգային լրատվականների էջերում է

Բագրատ Սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան միջազգային լրատվականների էջերում է

Միջազգային մամուլը լայնորեն լուսաբանում է Բագրատ Սրբազանի գլխավորությամբ անց կացվող  բողոքի ակցիան։ Մասնավորապես Deutsche Welle-ն ընդգծել է, որ Հայաստանում ընդդիմությունը կոչ է արել աջակիցներին մասնակցել մայիսի 10-ին կայանալիք քաղաքացիական անհնազանդությանը։«Այս երկրի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ բողոքի ցույցն անց է կացվել եկեղեցու գլխավորությամբ, ինչը դրա մասնակիցներին տարօրինակ չի թվում», – գրել է գործակալությունը՝ հավելելով, որ ցուցարարներից շատերի կարծիքով՝ ավանդական քաղաքական ուժերն առանձնահատուկ հեղինակություն չեն վայելում։

Politico-ի հետ զրույցում ցուցարարները նշել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և «ուրիշն ավելի լավ ծրագիր կունենա» Ադրբեջանի հետ հակամարտությունից խուսափելու համար։

The Washington Post-ը, իր հերթին գրել է, որ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը սահմանամերձ գյուղերի վերահսկողությունը Հայաստանի վաղեմի թշնամուն՝ Ադրբեջանին, հանձնելու կառավարության որոշման դեմ։

Անգլալեզու մամուլից թեման լուսաբանել են Ազատություն ռադիոկայանի եվրոպական ծառայությունը, Reuters, Associated Press News, The Telegraph պարբերականները:

Ռուսական НТВ-ն և Առաջին ալիքը ռեպորտաժներ են ներկայացրել՝ ընդգծելով, որ Երևանում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են Ադրբեջանի հետ սահմանազատման և միակողմանի զիջումների դեմ: Հանրահավաքը և բողոքի ակցին այնպիսի հեղինակավոր ռուսական լրատվականների էջերում են, ինչպիսիք են ТАСС, РИА Новости, Газета, Лента, Коммерсант, EADaily, Известия, Интерфакс  և այլ կայքերը: