27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա քաղաքական պայքար չէ, այլ ազգային-ազատագրական պայքար՝ հանուն մեր ինքնության պահպանման․ Ալլա Լևոնյան

Սա քաղաքական պայքար չէ, այլ ազգային-ազատագրական պայքար՝ հանուն մեր ինքնության պահպանման․ Ալլա Լևոնյան

Որպես հայ՝ պարտավոր ենք լինել մեր պետության ու եկեղեցու կողքին, որովհետև դարեր շարունակ, անգամ պետականություն չունենալու տարիներին, եկեղեցին է բոլորիս հայ պահել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է երգչուհի Ալլա Լևոնյանը, որ ևս մասնակցում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մշակութային գործիչների հետ հանդիպմանը։

«Այսօր մեր երկրի վիճակը այնքան օրհասական է, որ եկեղեցին է որոշել առաջնորդ դառնալ։ Սա, մեծ հաշվով, քաղաքական պայքար չէ, այլ ազգային-ազատագրական պայքար՝ հանուն մեր ինքնության պահպանման։ Բոլորս հիմա մի տեսակ այլ կյանքով ենք ապրում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Մենք բոլորս պարտավոր ենք մաս կազմել այս պայքարին՝ միանալով շարժմանը։  Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ չափազանց տխուր ու ճնշված ենք մեզ զգում»,- ասել է Լևոնյանը՝ հավելելով՝ շարժումը հույս է արթնացրել բոլորիս մեջ։

Ալլա Լևոնյանը նշել է, որ շարունակելու են աջակցել Բագրատ սրբազանին՝ սրբազան պայքարին մաս դառնալով։