19 Հոտ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներն իր վախերն է արտահայտում. քաղաքագետ

Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներն իր վախերն է արտահայտում. քաղաքագետ

Սպառնալիքները, որ հնչեցնում է իշխանության պատգամավորը, իր ներքին վախերն է արտահայտում, ABC Media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքը: 

Նրա խոսքով՝ իշխանությունը ներքին վախերից դրդված է դավաճանում իր նպատակադրումները: 

«Հենց դրա համար, ստիպված, իշխանական լրատվամիջոցներով մեկնաբանություն տվեց կես ժամ անց,  բառիս բուն իմաստով լիզելով սեփական թքածը: Սա է էդ մարդկանց պատկերը: Վախեցած են, հասկանում են, որ երկրում իրավիճակ է փոխվել, տեսնում են, որ հանրությունն այլևս չի ընդունում այդ իշխանությանը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է ինչ որ կերպ իրավիճակը փրկել, բայց հոնքը սարքելու փոխարեն, աչքն են հանում, քանի որ նման հայտարարություններով, էլ ավելի են մեծացնում խզվածքը որն առաջացել է ժողովրդի ու իշխանության հարաբերություններում:  Քաղաքագետն ընդգծում է նաև, որ չկա խոստում, որը հնչեցրել է այս իշխանությունը իշխանափոխության ժամանակ ու իրագործել: