13 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը Երևանին աջակցելու համար դիտարկում է ՀՀ «խնդրանքների շարքը»․ Բլինքեն

Վաշինգտոնը Երևանին աջակցելու համար դիտարկում է ՀՀ «խնդրանքների շարքը»․ Բլինքեն

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի «խնդրանքների շարքը»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին․ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք դիտարկում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար», – ասել է նա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չմանրամասնելով, թե ինչ խնդրանքների մասին է խոսքը։

Միաժամանակ Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ նրա, եղել են հենց այն նպատակով, որպեսզի պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն և ԵՄ-ն «Հայաստանին աջակցելու համար»։

«Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում», – հայտարարել է Բլինքենը՝ առանց որևէ հստակության:

Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։