Չեխիայում գնացքներ են բախվել, կան զոհեր․ միջազգային լրահոսն՝ ամփոփ
Ռուսաստանի Կեմերովոյ բնակավայրում տրամվայների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 100–ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ուժեղ հարվածից տրամվայի դռները թռել են: Ենթադրվում է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել` արգելակները խափանվել են, վարորդը կորցրել է կառավարումը։ Առնվազն չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Չեխիայի քաղաքաներից մեկում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի ճակատային բախման հետևանքով։ Որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված է 36 մարտական հաշվարկ և երկու ուղղաթիռ։ Մանրամասները՝ տեսանյութում։