26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա մեր վերջին «բոյն»  է․ պետականությունը կորցնելու շեմին համախմբեց եկեղեցին․ Շուշան Պետրոսյան

Սա մեր վերջին «բոյն» է․ պետականությունը կորցնելու շեմին համախմբեց եկեղեցին․ Շուշան Պետրոսյան

Քանի տարի է համբերատար սպասում եմ այս վճռական պահին , բայց կարծում եմ հասունացել է պահը և իսկապես այդ  չարիքի վերջակետը պիտի դրվի․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում ասել է երգիչ Շուշան Պետրոսյանը։

«Պետք է սկսվի նոր պատմական շրջան հայոց պատմության մեջ և իհարկե շատ դժվար մարտահրավերներ են սպասվում ու դժվար փորձություններ։ Զրոյից պետք է սկսենք , իսկ երբ չարիքը հեռանում է և սերը վերադառնում է երկիր՝ ամեն ինչ հաղթահարելի է։ Ուզում եմ իմանամ , այն երգիչները, ովքեր չեն եկել ,երբ այս ամեն ինչը վերջանա ո՞նց են նայելու մեր երիտասարդների աչքերին ու երգելու հայրենիքի մասին։Անընդհատ ու անդադար պետք է լինել պատրաստ, չպետք է ձեռքերը լվանալ և տանը նստել, սպասել, որ վերջանա։ Ամենամեծ ինստիտուտն է Առաքելական եկեղեցին, սա մեր վերջին «բոյն»  է»,- նշել է նա և ավելացրել, որ պետականությունը կորցնելու շեմին համախմբեց եկեղեցին։