19 Հլս
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերը բերեց արցախցիներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում

Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերը բերեց արցախցիներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում

Այսօր` հունիսի 19-ին, տեղի ունեցավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ: Այսօրվա հանդիպումը կայացավ քաղաք Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում․ հայտնում են Արցախի թեմից։

Սրբազան հոր առաջնորդությամբ մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերը բերեց ներկաներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը: