ABCMEDIA
Ակնկալում ենք, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Մելանի Ժոլի

Ակնկալում ենք, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Մելանի Ժոլի

Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. այս
մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել
է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Մենք ակնկալում ենք, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ուշադիր ենք այս հարցում»,- նշել է նա և հավելել, որ կարևորում են ուժի չկիրառման
սկզբունքի պահպանումը և  կոչ է արել Ադրբեջանի
իշխանություններին հարգել հայ բնակչության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքները։

Իր խոսքի վերջում Ժոլին նշել  է, որ Կանադան կավելացնի օգնությունը Լեռնային Ղարաբաղից
փախստականներին։