26 Փտր
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
-4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

«Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում ընդունեց Մինսկի «Դինամոյին»։

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0:1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»` դուրս մնալով Չեմպիոնների լիգայից։

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

«Փյունիկը» եվրագավաթներում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում։