02 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
12.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԶՊՄԿ-ի աշխատակիցը մահացել է բեռնակիր տեխնիկայի վրա աշխատելու ընթացքում

ԶՊՄԿ-ի աշխատակիցը մահացել է բեռնակիր տեխնիկայի վրա աշխատելու ընթացքում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակից Արսեն Զախարյանը մահացել է բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում. Տեղեկանում ենք կոմբինատի ֆեյսբուքյան էջից։

 Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում։ 55-ամյա Արսենի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ։

 «Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ։ Աշխատավայրում դժբախտ պատահարների զգալի մասը՝ ըստ համաշխարհային վիճակագրության տեղի են ունենում անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Ցավոք, չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին, և  պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին, աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է։

Ընկերության ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ըկերության արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում։»,- ասվում է հաղորդագրության մեջ։