ABCMEDIA
Նարեկ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը․ բողոքը մերժվել է․ Ռուբեն Մելիքյան

Նարեկ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը․ բողոքը մերժվել է․ Ռուբեն Մելիքյան

Վերաքննիչ դատարանի
դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ
իմ բողոքը։ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։ Այս մասին ֆեյսբուքյան
իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հատկանշական է, որ
«թշնամանք հրահրելու» մեջ մեղադրվող Մալյանի կալանքի հարցը վերաքննիչում լուծել է այն
նույն դատավորը, որն անցյալ տարի՝ «Դիմադրության» շարժման օրերին, անփոփոխ էր թողել
նույն հոդվածով մեղադրվող լուսահոգի Արմեն Գրիգորյանի կալանքը։ Ընդ որում, երկու դեպքում
էլ վարույթն իրականացվել է ԱԱԾ քննչականում։

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի
20-ից անազատության մեջ պահվող Մալյանը մեղադրվում է նախորդ օրը Հանրապետության հրապարակում
կատարված լայվի համար։ Այդ լայվում նա, ի թիվս այլի, նշում է, որ կարող է մարդկանց
առաջնորդելով՝ կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։

 Հիշեցնեմ նաև, որ արտաքին
աշխարհի հետ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունը փակ է», – գրել է Մելիքյանը։