Ես լծակ չունեմ ՀՀ որևէ մարմնի առաջ խնդիր բարձրացնելու. Գեղամ Ստեփանյան
Ես լծակ չունեմ Հայաստանի Հանրապետության որևէ մարմնի առաջ խնդիր
բարձրացնելու․ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասել
է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ես կարղանում եմ միայն որոշակի իրավաբանական խորհրդատվություն
տրամադրել կամ ուղղորդել մարդկանց, որ դիմեն ՀՀ ՄԻՊ-ին, սա է այն գործառույթը, որ մենք՝
իմ ղեկավարած կառույցը պահպանել ենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր արցախցիները բողոքի ակցիա են արել Երևանում
Արցախի ներկայացուցչության մոտ։