ABCMEDIA
Արցախում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. ԱԳՆ

Արցախում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. ԱԳՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների
խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Արցախում մարդասիրական և մարդու
իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը
միացած երկրների թիվը հասել է 40-ի: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նա մեջբերել է հայտարարության այն հատվածը, որտեղ ասվում
է․ « Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել սեպտեմբերի
19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև 9 ամիս շարունակ Լաչինի
միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի»։