ABCMEDIA
3 տարի` առանց լեգենդ դարձած հրամանատարի

3 տարի` առանց լեգենդ դարձած հրամանատարի

Այսօր Եռաբլուր զիվորական պանթեոնում հավաքվել էին Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի հարազատները, զինակիցներն ու ընկերները՝ հրամատարի մահվան 3-րդ տարելիցն է: 

 Պատերազմի առաջին օրվանից Վահագն Ասատրյանն ու իր բրիգադը առաջնագծում էին․ Նախ` Օմարում, ապա Ջրականում ու Հադրութում: Հրամանատարի հերոսական ուղին ընդհատվեց 2020թ․ հոկտեմբերի 12-ին․ Հատուկ բրիգադի հրամանատարն ընկավ Հարդրութից ոչ հեռու՝ մարտական գործողության ժամանակ։ Գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչման։