13 Հոտ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն ջնջում է ամեն բան․ Շուտով հայկական ժառանգության և հայերի հետքերը կվերանան ԼՂ-ից․ France 24

Բաքուն ջնջում է ամեն բան․ Շուտով հայկական ժառանգության և հայերի հետքերը կվերանան ԼՂ-ից․ France 24

France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել ԼՂ-ում պատերազմի և Ադրբեջանի կողմից տեղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

Նշվել է, որ մեկ տարի առաջ 120 000 հայ ստիպված են եղել արտագաղթել՝ Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով։ Լրագրողներին չի թույլատրվել մտնել այդ տարածք, սակայն սոցիալական մեդիաների և արբանյակային պատկերների վերլուծությունը թույլ է տալիս տեսնել փոփոխությունը, որը կատարել է Ադրբեջանը։ Առաջինը, որ նկատվում է՝ հայկական տեղանունների փոփոխությունն է ադրբեջանականով։ 50-մետրանոց խաչը քաղաքի և քրիստոնեության խորհրդանիշն էր։ 2022 թ-ի մայիսի արբանյակային պատկերներում կարելի է տեսնել այն, իսկ ահա արդեն 2023 թ-ի սեպտեմբերին պատկերները ցույց են տալիս երկու մասի բաժանված խաչ։ Մեծապես մուսուլմանական Ադրբեջանը վերացնում է քրիստոնեական պատկերագրությունը։ Շուշի քաղաքում նախ անհետացել են եկեղեցու երկու գմբեթները, ապա այս տարի այն քանդվել է։ Ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունն է թիրախավորվել, այլև քաղաքական խորհրդանիշները։ Տեսանյութում երևում է, ինչպես է ԼՂ խորհրդարանի շենքը փլուզվում։ Մարզադաշտի տրիբունաններուում հայտնվել է կարգախոս՝ «Ղարաբաղն ադրբեջանական է»։ Տարածաշրջանի վերաբնակեցումը նախագահ Ալիևի առաջնահերթությունն է։ «Շուտով Հայաստանի ժառանգության և հայերի հետքերը կվերանան ԼՂ-ից, քանի որ Բաքուն ջնջում է ամեն բան»։