13 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտվելու հարցում. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտվելու հարցում. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վրաստանին Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Коммерсантъ-ի փոխանցմաբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել, եթե բոլոր կողմերը շահագրգռված լինեն հաշտեցման և «չհարձակման մասին պայմանավերվածություններն ապահովելու հարցում»։

«Ակնհայտ է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը ազնիվ է գնահատում անցյալը։ Նրանք ասացին, որ «ցանկանում են պատմական հաշտություն»։ Թե ինչ ձևով, ինչ ձևաչափով կարող է լինել այդ հաշտեցումը, պետք է որոշեն երկրները՝ և՛ Աբխազիան, և՛ Հարավային Օսիան»,- ասել է Լավրովը:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ կոչ անելով ապրել «մեկ վրացական պետությունում»։ Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է «վերականգնի բոլոր քանդված կամուրջները»։Սեպտեմբերի սկզբին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը հաղթի ընտրություններում, Թբիլիսին ուժ կգտնի օսերից ներողություն խնդրելու 2008 թվականի ռազմական հակամարտության համար։