Euronews Business-ը հետաքննել է, թե ինչպես է Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցներն, օգտագործել երրորդ երկրներին եվրոպական մի շարք պետությունների հետ առևտրային հարաբերություններ պահպանելու համար:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առևտրային տվյալների հետագիծը մատնանշում է Կենտրոնական Ասիայի երկրների արտահանումները, որոնք կասկածվում են Ռուսաստան փոխադրումների մեջ: Դիտարկվել են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Վրաստանը:
Scarab Rising անվտանգության ռազմավարության խորհրդատվական ընկերության նախագահ Իրինա Ցուկերմանը Euronews-ին հայտնել է, որ «Ռուսաստանն օգտագործում է Ղրղզստանը պատժամիջոցները և արտահանման-ներմուծման վերահսկողությունը շրջանցելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ ապրանքների վերաարտահանումը»:
ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ինչը հանգեցրել է առևտրի ձևերի փոփոխության։ Պատժամիջոցները դժվարացրել են Ռուսաստանի համար բարձր տեխնոլոգիական ապրանքների հասանելիությունը։ Ղրղզստանը չափազանց կախված է Ռուսաստանից և ունի քիչ այլընտրանքներ առևտրի համար։ Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի նման երկրները դարձել են Ռուսաստան ապրանքների վերաարտահանման կենտրոններ: Դա պայմանավորված է նրանով, որ Եվրասիական մաքսային միության (ԵՄՄՄ) շրջանակներում առևտուրը ենթակա չէ պարտադիր մաքսային հայտարարագրերի և ստուգումների:
Անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանն ի՞նչ ապրանքներ է շարունակում ներմուծել Եվրոպա, Ցուկերմանը շեշտել է, որ առաջինը վառելիքն է։ Ռուսաստանից Եվրոպա է արտահանվում նաև գյուղատնտեսական արտադրանքը, ներառյալ հացահատիկները, վերամշակված մթերքները, խմիչքները և պարարտանյութերը:
«Ռուսաստանին նույնիսկ հաջողվում է առաջ մղել արդյունաբերական սարքավորումներն ու մեքենաները, ներառյալ տրանսպորտային միջոցները և էլեկտրոնային ապրանքները: Ղրղզստանը նաև կարևոր տարանցիկ կետ է մետաղների և օգտակար հանածոների համար՝
ներառյալ գունավոր մետաղները, ինչպիսիք են ալյումինը և պղինձը»: