19 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եմենի հուսիների դեմ պատերազմի, որը կարող է տևել մինչև հաջորդ տարի

Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եմենի հուսիների դեմ պատերազմի, որը կարող է տևել մինչև հաջորդ տարի

Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եմենի հուսիների դեմ պատերազմի, որը կարող է տևել մինչև հաջորդ տարի՝ չնայած կրած անհաջողություններին և երկրում կյանքը խաթարող հարձակումներին: Այս մասին Reuters-ին հայտնել է երկու արևմտյան պաշտոնյա։

Վերսկսված հակամարտությունը դարձել է Իրանի հետ ավելի լայն պատերազմի ամենաակտիվ ճակատը՝ սպանելով և վիրավորելով հազարավոր մարդկանց և տեղահանելով հարյուր հազարավորներին Եմենում, միաժամանակ խաթարելով Սաուդյան Արաբիայի ջանքերը՝ ներգրավելու ոչ նավթային ներդրումներ և անցկացնելու համաշխարհային միջոցառումներ։

Արևմտյան պաշտոնյաները կանխատեսում են, որ արշավը կարող է տևել մինչև վեց ամիս՝ նպատակ ունենալով տեսնել թագավորության եմենցի դաշնակիցների առաջընթացը հուսիների հետ ցանկացած բանակցությունից առաջ։

Սաուդյան Արաբիայի ծրագրերին ծանոթ երրորդ աղբյուրը հաստատել է տեղեկությունները։ Երեքն էլ ասել են, որ Իրանի հետ ավելի լայն պատերազմի ավարտի համաձայնագիրը կարող է հանգեցնել Եմենի հակամարտության թուլացմանը։

Երրորդ աղբյուրը հավելել է, որ Էր-Ռիադը կարծում է, որ ԱՄՆ-ի հարձակողական աջակցությունը Եմենում Սաուդյան Արաբիայի գործողություններին, որը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչ այժմ չի տրամադրել, կարող է նպաստել հակամարտության ընթացքի փոփոխությանը, հնարավոր է՝ թույլ տալով Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերին մի քանի շաբաթվա ընթացքում հասնել ցանկալի հաջողությունների։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ