
Բախումը՝ քաղաքական գործիք․ Փաշինյանը կրկին սպառնում է փողոցով
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ եթե ընդդիմությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, հանրային ճնշում կգեներացվի, և այն պետք է առաջնորդի հենց իշխանությունը։ Ռեպորտաժում համեմատում ենք այս հայտարարությունը 2018 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունների հետ, երբ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ շրջափակեցին Ազգային ժողովը։
Այն ժամանակ քաղաքական պայքարի նպատակը արտահերթ ընտրությունն էր ու իշխանության ամրապնդումն էր, հիմա՝ նոր Սահմանադրության ճանապարհին ընդդիմության դիմադրությունը հաղթահարելը։ Ի՞նչ ռիսկեր ունեն այս հայտարարությունները, կարո՞ղ է այն հանգեցնել բախումների, և ինչպե՞ս է արձագանքում ընդդիմությունը։


