
Հաղթանակի օրվան ընդառաջ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է հրադադարի մասին
Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության. РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչությունից զգուշացրել են՝ կհարվածեն Կիևի կենտրոնին, եթե ուկրաինական կողմը փորձի խախտել հրադադարը։
«Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կհետևի իր օրինակին», – նշված է հայտարարության մեջ։


