06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հերթական ծաղրական գրառումը․ Թրամփը կրկին թիրախավորել է Մելոնիին

Հերթական ծաղրական գրառումը․ Թրամփը կրկին թիրախավորել է Մելոնիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը պատկերված է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կողքին․ լուսանկարին կից Թրամփը գրել է․ «Անհրաժեշտ է մոտենալու արգելքի որոշում»․ գրում է Euronews-ը։

ԱՄՆ նախագահի նշած «restraining order» տերմինը կանխարգելիչ միջոց է, որն օգտագործվում է հետապնդողների (stalker) դեմ, երբ դատարանի որոշմամբ մեղադրյալը պարտավորվում է հեռավորություն պահպանել իր անհիմն և անցանկալի ուշադրությանը ենթարկվող անձից։

Թրամփը հրապարակումն արել է հուլիսի 5-ի երեկոյան՝ ընդամենը մի քանի ժամ առաջ Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որին երկու առաջնորդներն էլ պետք է մասնակցեն։

Իտալական Corriere della Sera թերթը նշում է, որ Իտալիայի կառավարությունն այս անգամ մտադիր չէ արձագանքել «սադրանքին»։ Ըստ իտալական լրատվամիջոցի աղբյուրների՝ Մելոնին և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ընդհանուր որոշման են եկել, որ պետք է անտեսել «անձնական հարձակումը»:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026