09 Փտր
2025
0° c ԵՐԵՎԱՆ
-7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչքա՞ն պետք է վճարենք փետրվարի 1-ին հասարակական տրանսպորտի համար․ ABCmedia-ին պատասխանել են քաղաքապետարանից

Ինչքա՞ն պետք է վճարենք փետրվարի 1-ին հասարակական տրանսպորտի համար․ ABCmedia-ին պատասխանել են քաղաքապետարանից

Հակառակ քաղաքացիների բողոներին՝ հասարակական տրասնպորտը փոտրվարի 1-ից թանկանալու է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ փետրվարի 11-ից կառաջարկվի նոր փաթեթներ՝ նոր սակագներով։

«Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործեն ավագանու սահմանած սակագները։ Փետրվարի 11-ին ավագանու նիստին կներկայացվեն փոփոխված փաթեթները։ Հաստատելուն պես կգործեն նոր փաթեթները։

Փետրվարի 11-ին է փոփոխությունների փաթեթը ներկայացվելու, որովհետև Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի այդ օրը»,- մեզ հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք՝ փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու է հետևյալ փոփոխությունները՝

-10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

-300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։

-1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

-7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։