22 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գյումրի 2 լինելու է»․ խուզարկություններ՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից ժամեր անց

«Գյումրի 2 լինելու է»․ խուզարկություններ՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից ժամեր անց

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի և թիմակիցների բնակարաններում, գրասենյակներում վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում իրավապահները․ ABC media-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ավագանու անդամ Լիզա Գասպարյանը։

«Վաղ առավոտից՝ մոտավորապես ժամը 07:00-ից, Մարտուն Գրիգորյանի բնակարանում խուզարկություն է իրականացվում, որը մինչև այս պահը չի ավարտվել։ Խուզարկություններ են կատարվում նաև գրասենյակներում, թիմակիցների տներում։ Նույնիսկ կան թիմակիցներ, որոնց, հավանաբար, բաժին են տարել, սակայն տեղեկությունն այնքան արագ է փոխվում, որ չենք հասցնում ամբողջությամբ հետևել»,- ասել է Գասպարյանը։

Նա տեղի ունեցածը կապել է նախօրեին հնչած քաղաքական հայտարարությունների հետ՝ հիշեցնելով, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Գյումրի կատարած այցի ընթացքում Մարտուն Գրիգորյանը քաղաքական ելույթ էր ունեցել։ Նա հայտարարել է, որ Գյումրի 2-ը Հայաստանի Հանրապետությունում բոլորս միասին անելու ենք։

«ՔՊ-ն կենաց-մահու կռիվ էր տալիս, որ քաղաքապետի աթոռին կարողանային մնալ, իրենց երազած, բաղձալի աթոռին, որ վերջապես կարողանային Գյումրու քաղաքապետի աթոռը գրավել, մեր սկզբունքը քաղաքապետի աթոռը չի եղել, այլ ցույց տալն է, որ այս իշխանություններին հենց ընտրություններով հնարավոր է հաղթել»,- ասել է Մարտուն Գրիգորյանը։

Գրիգորյանի մամուլի քարտուղար Լիզա Գասպարյանը ընդգծել է․ վիճակը սովորական է դարձել։

«Իր խոսքի վերջում նա նշել էր, որ սպասում է իշխանության կողմից ձերբակալությունների և ահաբեկումների։ Սա արդեն սովորական ռեժիմ է դարձել․ մեր բոլոր ընտրարշավները, պարոն Գրիգորյանի բոլոր քաղաքական գործընթացները կարծես ուղեկցվում են նման սցենարներով՝ բնականոն աշխատանքից շեղելու, թիմակիցներին վախեցնելու կամ ճնշելու նպատակով»,- նշել է նա:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026