27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան առքուվաճառքի առարկա դարձրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը հաստատելու գործընթացը. թուրքագետ

Թուրքիան առքուվաճառքի առարկա դարձրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը հաստատելու գործընթացը. թուրքագետ

Թուրքիան օրերս վերջնականապես վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը: Օրենքը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում։



Վավերացումից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, որ Կանադան չեղարկել է Թուրքիային զենք, նաև՝ ԱԹՍ-ների մասեր արտահանելու էմբարգոն։ ԱՄՆ-ն էլ հաստատեց Թուրքիային F-16-եր վաճառքը։



Թուրքիայի որոշման, նրա շահերի ու դեպքերի զարգացման մասին ABC Media-ն զրուցել է թուրքագետ Գևորգ Գալթակյանի հետ։

 


«Թուրքիան ի սկզբանե դեմ էր արտահայտվել Շվեդիայի անդամակցելուն՝ նախևառաջ դա պայմանավորելով քրդական շարժմանը աջակցելու պնդումներով: Մյուս կողմից Թուրքիան ցանկանում էր հավաստիքներ ստանալ, որ Շվեդիան կօժանդակի ԵՄ-ին իր անդամակցությանը: Ընդհանուր առմամբ նշենք, որ թուրքական դիվանագիտությունը հմուտ առքուվաճառքի առարկա էր դարձրել այս հարցը՝ իր համար դիվիդենտներ ձեռք բերելու տեսանկյունից և մասամբ այդ պահանջները բավարարվել են՝ թեկուզև խոստումների մակարդակում: Ի վերջո, ՆԱՏՕ-ի ներսում առկա են յուրահատուկ դինամիկաներ և պարզ էր, որ կա հստակ որոշում՝ Սկանդինավիան երկրները դարձնել լիիրավ անդամ և Թուրքիայի վրա այդ որոշումը կայացնողները, իհարկե, ունեն նաև հստակ լծակներ ու մեխանիզմներ՝ չնայած, որ Էրդողանն ամեն առիթով խոսում է իր անկախ քաղաքականություն վարելու մասին»,-ասաց նա։

 

Թուրքագետը չբացառեց՝ հնարավոր է Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրվել: «Այսինքն, եթե Էրդողանը մինչև վերջ փորձեր դեմ կանգնել, իր վրա կկիրառեին այլ մեթոդներ, ու հիմա էլ այսպես ասած методы кнута и пряника никто не отменял»,-ասել է նա։


Գալթակյանի խոսքով՝ Թուրքիայի կողմից կար պահանջ՝ արտահանձնելու Շվեդիայում գտնվող քրդական շարժման մի շարք անդամների, և այդ երկիրը չէր ցանկանում նրանց արտահանձնել:  «ԴԺվարանում եմ ասել, թե ինչ հստակ հետնաբեմային/կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերել»,-եզրափակեց Գալթակյանը։