27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը չի խնդրել զորք ուղարկել Ուկրաինա. Ֆրանսիայի ԱԳՆ

Կիևը չի խնդրել զորք ուղարկել Ուկրաինա. Ֆրանսիայի ԱԳՆ

Կիևը չի խնդրել զորք ուղարկել Ուկրաինա, Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

 

Նա պարզաբանել է, որ հնարավոր են «ականազերծման գործողություններ»։ ԱԳ նախարարի խոսքով, ականազերծման գործողությունները ենթադրում են անձնակազմի տեղակայում Ուկրաինայում, բայց ոչ կռվելու նպատակով: «Մենք չենք խոսում Ուկրաինայում գործողության մասին, քանի որ Կիևը հիմա դա չի պահանջում, բայց մենք, իհարկե, ոչինչ չենք բացառում առաջիկա ամիսներին», – ասել է Սեժուրնեն։