- Կարծում եմ, որ այն մտահոգությունները, որ ունեն և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի ու հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են։
- Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, Ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները Գոլդեն Փելես հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի։
- Այն, ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է։
- Ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես ՀՀ այսօրվա վարչապետն եմ։
- Խորհրդային ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ Բաղանիս գյուղ։
- Բաղանիս գյուղը գտնվում է ՀՀ քարտեզի մեջ, Բաղանիս Այրում գյուղը դուրս է ՀՀ քարտեզից։