ABCMEDIA
«Մարտական եղբայրություն» ՀԿ-ն կապ չունի Նոր Նորքի դեպքի հետ

«Մարտական եղբայրություն» ՀԿ-ն կապ չունի Նոր Նորքի դեպքի հետ

Լուրերով շրջանառվող տեղեկությունը, թե Նոր Նորք Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կազմակերպել են «Մարտական եղբայրություն» ՀԿ-ն, կեղծ է։ ABC media-ի հետ զրույցում ասել է կազմակերպության անդամ Հենրիկ Մխիթարյանը։

«Աբսուրդ մեղադրանք է, մեր ՀԿ-ն ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը նշել է նաև, որ «Մարտական եղբայրություն» ՀԿ-ի 50 անդամի են բերման ենթարկել՝ ապօրինի զենքի կիրառման կասկածանքով։ Մի մասին Ոսկեպարում են ձերբակալել, մի մասին՝ Երևանում։
«Մենք մեկ տարի պայքարել ենք՝ զենքերը օրինական դարձնելու համար ու այսօր բացառված է մեր՝ ապօրինի զենք ունենալը»,- ասել է նա։

Ձերբակալությունները անհիմն են՝ եզրափակել է Մխիթարյանը։