ABCMEDIA
Նոր Նորքի ոստիկանության մոտ նռնակի պայթյունի հետևանքով վիրավորներ կան

Նոր Նորքի ոստիկանության մոտ նռնակի պայթյունի հետևանքով վիրավորներ կան

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Նոր Նորքի ոստիկանության մոտ: Երկու անձ նռնակով մտել է ոստիկանության տարածք և պայթեցրել այն։