ABCMEDIA
Նորքում դեռ 1 զինված անձ կա, փորձում են վնասազերծել նրան. ՆԳՆ խոսնակ

Նորքում դեռ 1 զինված անձ կա, փորձում են վնասազերծել նրան. ՆԳՆ խոսնակ

Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաներում, 3 զինված տղամարդ փորձել են ներխուժել Նոր Նորքի Ոստիկանական վարչական շենք։ Նրանք գործողությունը կատարել են՝ նռնակ օգտագործելով։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Սեփական նռնակից 2-ը վիրավորվել են, իսկ մեկը նռնակով դեռ ներսում է։ Ձեռնակվում են համապատախան քայլեր՝ նրան վնասազերծելու համար։ Այս պահին այսքանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էր շրջանառվում, թե Նոր Նորք Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կազմակերպել են «Մարտական եղբայրություն» ՀԿ-ն, սակայն ABC media-ի հետ զրույցում կազմակերպության անդամ Հենրիկ Մխիթարյանը հերքել էր տեղեկությունը։
«Աբսուրդ մեղադրանք է, մեր ՀԿ-ն ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը նշել է նաև, որ «Մարտական եղբայրություն» ՀԿ-ի 50 անդամի են բերման ենթարկել՝ ապօրինի զենքի կիրառման կասկածանքով։ Մի մասին Ոսկեպարում են ձերբակալել, մի մասին՝ Երևանում։
«Մենք մեկ տարի պայքարել ենք՝ զենքերը օրինական դարձնելու համար ու այսօր բացառված է մեր՝ ապօրինի զենք ունենալը»,- ասել է նա։