8 անձից բացի այլ մարդ չի հեռացվելու․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի առանցքային կետերը
Գործադուլը մի խումբ անձանց կողմից է արվում, որոնք կոլեկտիվ չեն։ Նրանք Քաջարանում ու Կապանում չեն էլ ապրում։ Այդ մարդիկ այստեղ են և մասնակցում են ապօրինի գործողություններին։ Մեր աշխատակիցներին անգամ սպառնում են՝ որևէ պարագայում աշխատանքի չգնալ։
Հեռացված 8 անձից բացի այլևս ոչ մեկը չի հեռացվելու։ Այդ ութ անձը ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Ես համարում եմ, որ հենց այս մարդկանց միջոցով է կոլեկտիվը օգտագործվել երրորդ ուժերի կողմից։
Եթե աշխատակիցները շարունակեն չաշխատել, կոմբինատը ստիպված է լինելու տնտեսման խիստ ռեժիմով աշխատել՝ սահմանափակելով ու հետաձգելով բոլոր վճարումները օրենքի սահմանված կարգով, դրանից բոլորը կտուժեն․ կոլեկտիվ, համայնք, կառավարություն, պետություն։
Աշխատավարձերի բարձրացման համակարգ կա՝ անկախ պահանջից։ Համահարթեցման եղանակով վերացվելու է անարդարությունը։
ԶՊՄԿ ղեկավարության և կոլեկտիվի մեջ մեծաթիվ խնդիրներ չկան, դրանք կեղծ են։
Ապահովագրության հետ կապված խնդիր կա, որը մենք շուտով կարգավորելու ենք։ Պատճառը ապահովագրությունն իրականացնող ընկերության մեջ է, նոր մրցույթ կլինի շուտով, ընկերությունը կփոխվի։
Աշխատանքային պայմանների բարելավման հարցում անելիքներ կան և դա անընդհատ պրոցես է։ Այդ հարցերը լուծելի են և լուծվում են։
Վերադարձե՛ք աշխատանքի, դուք կունենաք անընդհատ լավացող պայմաններ, աճող աշխատավարձ։