ABCMEDIA
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների մեջ խուճապ տարածել՝ կեղծ ցուցակներ տարածելով

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների մեջ խուճապ տարածել՝ կեղծ ցուցակներ տարածելով

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի
միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ.
հայտնում  են Արցախի ԱԱԾ-ից։

Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի»,
«իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական
ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ՝ հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։

Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին
ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ
է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ,
չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին։