30 Օգս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիտվայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Լիտվայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Լիտվայի նախարարների կաբինետը ողջ կազմով հրաժարականի մասին դիմում է ներկայացրել. ավելի վաղ նման որոշում էր կայացրել վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը:

«Ես կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Լիտվայի ժողովրդին, կառավարության թիմին, մեր սոցիալական գործընկերներին և բոլոր նրանց, ում հետ ես պատիվ եմ ունեցել աշխատել։ Չնայած զգալի մարտահրավերներին՝ մենք կարողացել ենք արդյունավետորեն համագործակցել՝ գտնելով ընդհանուր լեզու հիմնական հարցերի շուրջ և իրականացնելով նախաձեռնություններ, որոնք օգուտ են բերել երկրին և նրա քաղաքացիներին։ Ես կասկած չունեմ, որ այս կարևոր աշխատանքը հաջողությամբ կշարունակվի նաև ապագայում», – ասել է Պալուցկասը։

Կառավարության հրաժարականը տեղի ունեցավ աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների ֆոնին. նախկին վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին կասկածում են պետական միջոցները յուրացնելու և իր ընկերությանը արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու համար:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ