
Իմ գործը քաղաքական պատվեր է, ուզում ենք, որ բաց նիստ լինի, մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում․ Դավիթ Ղազինյան
Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, որևէ մարմնից որևէ իրավական բան չեմ սպասում, մանավանդ այս «անկախ» մարմնից․ այսօր ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանը։
«Պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է»,– ասաց նա։
Նա նշեց, որ նախաքննական մարմինը միջնորդել է, որ նիստն անցկացվի փակ․ «Մենք առարկեցինք։ Իմ գործը քաղաքական պատվեր է, քաղաքական պատվերի քողի ներքո են ուզում անել։ Ամենակարևորը՝ վախենում են, որ հասարակությունը բաց նիստի անցկացման դեպքում կհասկանա՝ ինչ է կատարվում»։
Դավիթ Ղազինյանը նշեց, որ իրենք ուզում են, որ բաց նիստ լինի, մարդիկ հասկանան, թե ինչ է տեղի ունենում։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ հունիսի 5-ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը։


