26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Բայդենին բանավեճի է հրավիրել

Թրամփը Բայդենին բանավեճի է հրավիրել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանավեճի է հրավիրել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին։

 

«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ ես և Ջո Բայդենը քննարկենք Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար այդքան կարևոր հարցեր: Հետևաբար, ես պահանջում եմ բանավեճ: Ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում», – գրել է նա Truth Social-ի իր էջում:

 

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ 2023 թվականի ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում։ Թրամփը նախընտրական արշավին մասնակցելու մասին հայտարարեց 2022 թվականի նոյեմբերին և նա այժմ համարվում է հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարի ֆավորիտը։